Գրքային Քուիզ Տավուշի Մարզային Գրադարանից

Գ. Մահարու հնգապատումի վիպակներից ո՞րն է մնացել անավարտ:
«Մանկություն»
«Պատանեկություն»
«Երիտասարդության սեմին»
«Երիտասարդություն»
Գրիգոր Զոհրապի ո՞ր նովելից է հատվածը. «Ծովուն վրա կըծփար, կ’օրորվեր, կըտատաներ, կռնակի վրա պառկած, բոլոր հասակովը ջուրին երեսը: Գերմարդ մըն էր ասիկա, մեծ-մեծ բացված, կարծես թե զարմացած աչքերով ու անթարթ, համառ նայվածքով մը դեպի երկինք` ուր լուսինը, իր տասնըհինգին մեջ, արծաթե կլոր ու հսկա դրամի մը պես կը փայլեր»:
«Ճիտին պարտքը»
«Այրին»
«Զաբուղոն»
«Երջանիկ մահը»
Ո՞ր հեղինակի միտքն է. «Ոչ մի պաշտոն կամ կոչում չկա, որ հավասար լինի կամ կարելի լինի համեմատել մարդ կոչումի հետ»:
Շ. Շահնուր
Դ. Անհաղթ
Հ. Թումանյան
Կ. Զարյան
Ավանդազրույցը պատմում է, թե նա գիշերը լոգանք էր ընդունում Եփրատի իր լողարանում: Հայ կտրիճները նրա գեղեցկությամբ հիանալու համար լեռնալանջին կրակ էին վառում, բայց աստվածուհին նրանց սիրատարփ հայացքներից խուսափելու համար շրջապատը ծածկում էր մշուշով: Ո՞ր դիցուհու մասին է խոսքը:
Անահիտ
Աստղիկ
Նանե
Ո՞վ էր հայոց թագուհին Մուրացանի «Գևորգ Մարզպետունի» վեպում:
Գոհար
Սահականույշ
Ասպրամ
Շահանդուխտ
«Սասնա ծռեր» էպոսի ո՞ր կերպարի խոսքերն են. «Մըսրա օջախ կանգնեցուցես,// Հայու օջախ փչացուցես»:
Իսմիլ Խաթուն
Խանդութ Խանում
Մսրա Մելիք
Սասունցի Դավիթ
Ճիշտ դասավորեք Հ. Թումանյանի քառյակի տողերը. ա. Ձեռքերն արնոտ նա գնում է դեռ կամկար // բ. Հազար դարում հազիվ դառավ Մարդասպան // գ. Ու հեռու է մինչև Մարդը իր ճամփան // դ. Բերանն արնոտ մարդակերը էն անբան
աբգդ
բդադ
դաբգ
դբագ
Ո՞վ է «Ազատության երգիչը»:
Մ. Նալբանդյան
Հ. Թումանյան
Խ. Աբովյան
Պ. Դուրյան
«Թեֆարի՞կ, ուսկի՞ց գտավ թեֆարիկը»: Ի՞նչ է թեֆարիկը:
օծանելիք
թեյնիկ
թևնոց
գոգնոց
Ո՞ր բանաստեղծությունից է հատվածը. «Քո գարունները կբացվեն նորից,// Քո լավ օրերը ետ կգան նորից,// Ձմռանից հետո, դժոխքից հետո,// Կվերընձյուղվի կենաց ծառը քո...»
Հ. Շիրազ «Գարնանամուտ»
Հ. Թումանյան «Հայոց լեռներում»
Շ. Ազնավուր «Քեզ համար, Հայաստան»
Մ. Նալբանդյան «Ազատություն»
Ինչպե՞ս է կոչվում հին հնդկական գլխավոր էպոսը:
Պրատիշակյհա
Վիշնու
Վյասա
Մահաբհարաթա
Ի՞նչ էր Ֆ. Դոստոևսկու «Ապուշը» վեպի գլխավոր հերոսի անունը:
Լև Միշկին
Իպոլիտ Տերենտև
Ալյոշա Կարամազով
Կոլյա Իվոլգին
Ո՞վ է «Մոբի Դիկ» վեպի հեղինակը:
Հերման Մելվիլ
Ռոբերտ Սթիվենս
Հենրի Ջեյմս
Նիկոլաս Սպարկս
Շեքսպիրի ո՞ր պիեսում կան Ռոզենկրանց և Գերտրուդ անուններով կերպարներ:
«Համլետ»
«Ռոմեո և Ջուլիետ»
«Մակբեթ»
«Լիր արքա»
Ի՞նչ էր Ոդիսևսի կնոջ անունը:
Ելենա
Արիադնա
Պենելոպե
Աֆրոդիտե
Նշված ստեղծագործություններից ո՞րն է պատկանում Ջ. Լոնդոնի գրչին:
«Մարտին Իդեն»
«Մաուգլի»
«Փարիզի Աստվածամոր տաճարը»
«Մոբի Դիկ»
Աստվածաշնչի ո՞ր գրքից է թարգմանվել հայերեն առաջին նախադասությունը:
Սաղմոսներ
Առակաց (Սողոմոնի)
Երգ երգոց
Շեքսպիրի ո՞ր պիեսից է Օֆելիայի կերպարը:
«Լիր արքա»
«Օթելլո»
«Համլետ»
«Մակբեթ»
Նշվածներից ո՞րն է պատկանում Օ. Ուայլդի գրչին:
«Հրաշքը»
«Արքայազնը և աղքատը»
«Լոլիտա»
«Դորիան Գրեյի դիմանկարը»
Քուիզը Ձեզ համար պատրաստեց Տավուշի մարզային գրադարանը:
0%
0
Ինձ չի հետաքրքրում
0%
0
Շնորհակալություն
{"name":"Գրքային Քուիզ Տավուշի Մարզային Գրադարանից", "url":"https://www.quiz-maker.com/QPREVIEW","txt":"Գ. Մահարու հնգապատումի վիպակներից ո՞րն է մնացել անավարտ:, Գրիգոր Զոհրապի ո՞ր նովելից է հատվածը. «Ծովուն վրա կըծփար, կ’օրորվեր, կըտատաներ, կռնակի վրա պառկած, բոլոր հասակովը ջուրին երեսը: Գերմարդ մըն էր ասիկա, մեծ-մեծ բացված, կարծես թե զարմացած աչքերով ու անթարթ, համառ նայվածքով մը դեպի երկինք` ուր լուսինը, իր տասնըհինգին մեջ, արծաթե կլոր ու հսկա դրամի մը պես կը փայլեր»:, Ո՞ր հեղինակի միտքն է. «Ոչ մի պաշտոն կամ կոչում չկա, որ հավասար լինի կամ կարելի լինի համեմատել մարդ կոչումի հետ»:","img":"https://cdn.poll-maker.com/51-1792061/quiz-time-poster-with-colorful-brush-strokes-vector-21757423.jpg?sz=1200-00000011171000005300"}
Make your own Survey
- it's free to start.